Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 28-ին Մինսկում ղեկավարել է ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգը կայացել է Բելառուսի երաժշտական պետական ակադեմիայի Մեծ դահլիճում։ Այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Երեկոն նվիրված էր ԱՊՀ 25-ամյակին, ինչպես նաև՝ Ռուսաստանի օրվան։ Տոնական համերգը կյանքի է կոչվել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։
Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է խորհրդային սիրված ֆիլմերի մեղեդիներ։ Տոնական համերգի ծրագրում հնչել են Դունաևսկու, Դոբրոնրավովի, Համզատովի, Պախմուտովայի և այլ կոմպոզիտորների գործեր։
Համերգի ընթացքում հանդես է եկել նաև օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը։