
Վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել սննդի անվտանգության վերաբերյալ դժգոհությունները
Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձանարարականներ տվեց նախարարներին:
Վարչապետը նշեց, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է խոսվել սննդի անվտանգության մասին:
Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել այդ հարցը՝ հաշվի առնելով հնչեցված մտահոգություններն ու դժգոհությունները:
Ըստ վարչապետի՝ գյուղնախարարը այդ ընթացքում պետք է շեշտը դնի նաև այն հարցի վրա, թե արդյոք Սննդամթերքի անվտանգության ծառայության սննդի լաբորատորիան պետք է անկախ մարմին լինի, թե ոչ:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել: