Գոհար Մանուշակյան. «Յունիգրաֆ Իքս» ընկերությունը բացահայտ զբաղվում է կենդանիներին տանջամահ անելով
«Դինգո թիմ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր կառավարության շենքի դիմաց էին հավաքվել իրենց որդեգրած շների հետ:
«Մեր այսօրվա հիմնական պահանջն է, որ պետությունը բյուջեից գումարներ չտրամադրի «Յունիգրաֆ Իքս» ընկերությանը, որը բացահայտ զբաղվում է կենդանիների սպանդով և տանջամահ անելով»,-ասաց ՀԿ-ի կամավոր Գոհար Մանուշակյանը:
Կենդանիներին առաջին բուժօգնություն ցուցաբերող ակտիվիստը նշեց, որ ընկերության կողմից վիրահատության ենթարկված շների փորերն իրենք բացել են, պարզվել է, որ բոլորն էլ հղի են, որևէ մեկը ստերիլիզացված չէ:
«Առանց նարկոզ փորը բացել են, սովորական թելով բլանդել: Իրենց գործիքները չեն ախտահանվում, ինֆեկցիոն հիվանդանոցների թագավորություն է»,-ասաց Գ. Մանուշակյանը:
Կառավարության շենքի դիմաց հավաքվածները պնդում են, որ անտուն կենդանիների հիմնախնդիրը լուծելու Հայաստանում եղել է և մնում է չլուծված: Այդ հարցով շարունակում են զբաղվել հարցից հեռու կառույցներ:
«Հիմա փորձում ենք նոր վարչապետի միջոցով հարցին լուծում տալ, մենք նաև օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել ԱԺ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: