Playboy-ի առաջին էջում հիջաբով մահմեդական գեղեցկուհու նկար կհայտնվի
Հանրահայտ Playboy տղամարդկանց ամսագրի նոր համարի առաջին էջը կզարդարի 22-ամյա լրագրող աղջկա լուսանկարը: Բրիտանական Daily Mail-ի փոխանցմամբ, նոյեմբերյան համարի հերոսուհի գեղեցկուհին մահմեդական է՝ Նուր Թագուորի (Noor Tagouri) անունով և ամսագրի առաջին էջին կերևա հիջաբով:
Ամսագրում հայտնվելու համար նախատեսված նկարահանումներում Նորը հագել է ջինսեր, «կեդեր» և կաշվե բաճկոն:
Տագուորին լիբիական արմատներով ամերիկացի է և հայտարարել է, որ երազում է դառնալ ամերիկյան հեռուստատեսության առաջին հիջաբով հաղորդավարուհին: Նա նույնիսկ 2012-ին ABC 7-ի լրատվական հաղորդումների տաղավարում լուսանկար ունի: