Չինական մեծ պատի ռեստավրատորները վերականգնողական աշխատանքների ընթացքում վնաս են հասցրել պատմական շինությանը
Չինական մեծ պատի վերականգնման աշխատանքները մեծ վնաս են հասցրել երկրի Լյաոնին շրջանի Սուիյչժնսյան հատվածով գտնվող հնագույն այդ շինությանը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, չինական իշխանությունները խոստովանում են, որ շինության բնական տեսքը խաթարվել է:
«Վերականգնողական աշխատանքներն իրականացվել են մեր կողմից հաստատված նախագծով: Աշխատանքների արդյունքում հասել ենք հիմնական նպատակին՝ ամրացնել պատը: Բայց մեզ չի հաջողվել խուսափել լուրջ խնդիրներից՝ կապված պատմական տեսքի հետ»,- ասել է մշակութային ժառանգության հարցերով զբաղվող կառույցի փոխտնօրենը:
Առաջինն ինտերնետ-օգտատերերն են սկսել արձագաքել: Ամսվա սկզբին համացանցում էին հայտնվել բազմաթիվ լուսանկարները՝ ներկայացնելով աշխատանքի արդյունքները: Հեղինակներն ընդգծել էին, որը վեց դար առաջ կառուցված պատի հատվածը, որը «եղել է ամենաշատ նկարազարդվածը», այժմ նման է «մայրուղու»՝ ծածկված բետոնի հաստ շերտով:
Մշակութային ժառանգության վարչության աշխատանքային խումբը գնացել է Լյաոնին շրջան: Նախնական ուսումնասիրություն են կատարել, պարզել են, որ «կրաքարի, կավի և ավազի խառնուրդով է ծածկվել պատի 780 մետր հատվածը», իսկ «որոշ տեղերում» օգտագործվել է նաև բետոն:
Այժմ ռեստավրատորները փորձում են միջազգային փորձի վրա հիմնվել՝ օգտագործել պատմամշակութային օբյեկտի վերականգնման ժամանակ ժամանակակից նյութեր: Բաց հարցը ոչ այնքան նյութն է, որքան աշխատանքի որակը: Արդեն մամուլում հայտնվել են կոչեր՝ պատժել ռեստավրատորներին: