Փոքր ֆերմերները՝ օրգանական գյուղատնտեսության հիմնասյուն
Այսօր Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներումներկայացվեցին դրամածնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվեց հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:
Միջոցառմանը ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ:
«Ավստրիայի զարգացման գործակալության և Եվրամիության օժանդակությամբ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը միտված է նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղատնտեսական տնտեսությունների և ձեռնարկությունների զարգացմանը դրամաշնորհային ծրագրերի և տեխնիկական օժանդակության միջոցով: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև տեղական շուկայի զրագացումը և արտահանման հնարավորությունների ընդլայնումը»-ասաց նախարարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն էլ հայտնեց, որ փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը ՀՀ ողջ տարածքով. «Հենց փոքր ֆերմերներն են օրգանական գյուղատնտեսության հիմնասյունը: Տրամադրելով առարկայական և տեխնիկական աջակցություն՝ մենք հույս ունենք, որ ավելի ու ավելի շատ ֆերմերներ կսկսեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ»:
Նշենք, որ ՕԳԱՆ ծրագիրը ամիսներ առաջ ստացել էր 72 դրամաշնորհային հայտ, որոնցից լավագույն 18-ը հաստատվել են: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 800 հազար եվրո:
Այսօր միջոցառմանը փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերը միջոցառման ժամանակ ներկայացնում էին նաև իրենց արտադրանքը՝ օրգանական մեղր, մրգեր հատապտուղներ, դեղաբույսեր, գինի:
Սյունիքի մարզի Աշոտավան գյուղից Անահիտ Սերոբյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ 9 հոգով ֆերմերային խումբ ենք կազմել, որի բոլոր անդամներն էլ համագյուղացի կանայք են. «Երկու տարի է զբաղվում ենք հատապտուղների աճեցմամբ՝ հիմնականում ազնվամորի և մոշ: Սպառումն իրականացնում ենք հենց տեղում, ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված վիճակով»:
Նա պատմեց, որ ծրագրի մասին իմանալով իրենց խումբը դիմում է ներկայացրել ու շահել. «Մեզ անհրաժեշտ է արտադրության ծավալների մեծացում, քանի որ սպառման պահանջարկը մեծ է: Ծրագրով շահած դրամաշնորհի միջոցով կարող ենք հոկտեմբերից այգիների մեծացում կկատարել»:
Աշտարակի քաղաքից ժամանած Սիմոն Գալստյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ շուրջ 15 տարի մեղվաբուծությամբ եմ զբաղվում. «Արտադրանքը հիմանակնում մեր շրջանում եմ վաճառում: Հուսամ այս ծրագրի միջոցով կկարողանամ սպառման խավալներն ավելացնել»:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողները
- Օրգանական գյուղատնտեսությունը հնարավորություն է տալիս լավագույնս օգտագործել բնական ռեսուրսները. Զեյներ
- Փոխնախարար. Օրգանական գյուղատնտեսության զարգացման հիմնական խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար հավաստագրում
- Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրուման ծրագիր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ
- «Բիո», «Էկո», «Օրգանական» անվանումներով մթերքներ արտադրող ընկերությունները մոլորեցրել են սպառողներին. նրանք նախազգուշացվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան