Amnesty International. Սուդանի իշխանությունները քիմիական զենք են կիրառել
Սուդանի իշխանությունները Դարֆուր շրջանում բազմիցս քիմիական զենք են կիրառել: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ին` հղում անելով «Րոյթերս» լրատվական գործակալությանը` նման հայտարարությամբ հանդես է եկել «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը:
Նշենք, որ պաշտոնական Խարտումը հերքում է այս մեղադրանքները:
Իր հայտարարության մեջ կազմակերպությունը նշում է, որ ստացել է Սուդանի իշխանությունների կողմից շուրջ 30 նման հարձակումների անհերքելի ապացույցներ: Տվյալները հիմնված են երկու անկախ ռազմական փորձագետների կարծիքների, շուրջ 200 հարցազրույցներում առկա տեղատվության վրա` այդ թվում և ականատեսների կողմից, ինչպես նաև արբանյակային և տուժածների լուսանկարների վրա:
Իրավապաշտպանների տվյալներով`Դարֆուրում արգելված զենքի օգտագործման հետևանքով մահացել է շուրջ 250 մարդ:
Իր հերթին ՄԱԿ-ում Սուդանի ներկայացուցիչ Օմեր Դահաբ Ֆադի Մոհամմեդը կազմապերպության նեղադրանքները որակել է «Բացարձակ մերկապարանոց»: