Լևոն Ալթունյանը խոստովանեց, որ միլիոնատեր է
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստից առաջ շտապում էր և պատասխանեց ընդամենը մեկ հարցի, թե արդյոք ինքը միլիոնատեր է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության շնորհիվ, թե բժշկական գործունեության, Լևոն Ալթունյանը նշեց. «Բժշկական պրակտիկայով զբաղվում եմ մոտ 20 տարի, կարող եք բժշիկներին հարցնել, թե հնարավոր է բժշկական գործունեությամբ զբաղվելով՝ միլիոնատեր դառնալ: Պարզ է, որ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված: Չնայած ես կարող էի հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները»:
Նա նաև նշեց, որ Մոսկվայի ցանկացած բնակիչ եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա և ավելացրեց, որ այդ թվում՝ նաև ինքն Է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին