Հաջորդ տարիների համար գերխնդիր է դրվել, որ ունենանք կայունացման բյուջե. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու տարի անընդմեջ մենք շոկ ենք ունեցել՝ արտաքին աշխարհից ներթափանցող, դրա համար հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ընդլայնող լինի:
«Դա նշանակում է, որ պետք է ավելի շատ դեֆիցիտ ունենաս, պետք է ավելի շատ գումար ներգրավես, որ ներարկես տնտեսության մեջ: Դա հանգեցրել է նաև պետական պարտքի և պակասուրդի ավելացման, այսինքն՝ պետական պակասուրդն անընդհատ աճել է ու հանգեցրել է պարտքի բարձր մակարդակի: Դրա համար հաջորդ տարիների հ
Ըստ նրա՝ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել հարկաբյուջետային կայունացմանը, որպեսզի աստիճանաբար կարգավորվի պետական պարտքի մակարդակը, որից հետո արդեն կունենանք ավելի հստակ՝ հոսքեր ապացուցող բյուջե:
Ներկայացնելով 2017թ-ի բյուջեի ցուցանիշները՝ Վարդան Արամյանն նշեց, որ եկամուտների մասով նախատեսել են 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսերի մասով՝ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: Արդյունքում՝ դեֆիցիտը 150 մլրդ դրամ է կազմելու:
Նշվեց նաև, որ նախագծով նախատեսվում է ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճ:
Բյուջեի նախագծով պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում, ինչը կրկնակի նվազ է 2016-ի պակասուրդից: «Ամենայն հավանականությամբ շուրջ 300 մլրդ դրամի պակասուրդ կունենանք 2016թ-ին , 2017-ին՝ դրա համար պակասուրդի կտրուկ կրճատում կլինի»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան