Տնտեսություն 12:03 29/09/2016 Հայաստան

«Հարկային օրենսգրքի» նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ

Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի» նախագիծն երկրորդ ընթերցմամբ  ընդունելու մասին հարցը:

Նախքան քվեարկությունը,  ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը.
«Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է հաստափոր նախագիծը: Բավականին նոր փոփոխություններով քննարկման առարկա պետք է դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների կողմից, նաև մեծ ու փոքր բիզնեսմենների, նոր կառավարության կողմից: Ստացվում է այնպես, որ ձևավորվել է նոր կառավարություն, բայց աշխատում ենք հին ոճով: Բերել այստեղ փաստաթղթեր, այն էլ հարկային փաթեթը, որն այստեղ նստած մարդկանց գրեթե  80 տոկոսի հետ առնչվում է, մեր պատգամավորները, վստահ եմ, որ չեն էլ հասցրել կարդալ: Բավական երկար ժամանակ էր պետք ուսումնասիրել և այստեղ կարծիքներ հայտնել: Ստացվում է, որ մենք կանգնած ենք կոտրած և հին տաշտակի առջև, ձեռագիրը բացարձակապես չի տարբերվում հնից: Նման հարկային փաթեթին մեր խմբակցությունը դեմ է քվեարկում և կոչ ենք անում մյուսներին նույնպես»:

«Ժառանգություն» խմբակցությունից Ռուբեն Հակոբյանն ասաց, որ սա կարևորագույն, ինչ-որ տեղ համակարգաստեղծ, տնտեսական քաղաքականությունն ուղղորդող փաստաթուղթ է, պատասախանատվություն է պահանջում:

«Մի բան հստակ է, որ այս փաթեթն ընդունում ենք, որովհետև ստիպած ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ չի մասնակցելու այս քվեարկությանը:

ԲՀԿ խմբացության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի կարելի նման խաղի կանոն սահմանել, որն ուղղակիորեն կործանելու է փոքր և միջին ձեռներեցությունը:

«Հորդորում ենք ուղղակի չդնել քվեարկության այս նախագիծը: Չի կարելի նման անփույթ տեսքով նախագիծ ընդունել և սահմանել խաղի կանոն, որն ուղղակի կործանարար է լինելու Հայաստանում մնացած արդեն 1-2 տնտեսավարողի համար»,-  նշեց պատգամավորը: 

ԱԺ  նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Առաջին ընթերցումից հետո անընդհատ, պարբերաբար քննարկվել է , ներկայացվել Ազգային ժողով: Այսօր հիմա այս վերջին մոմենտն է, բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել»:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանի խոսքով, եղածի վրա բավականին փոփոխություններ արվել են:

«Արդյո՞ք մեր  նպատակը դա է՝ առաջին վատ տարբերակի վրա աշխատել, առաջինի համեմատ ունենալ ավելի լավ տարբերակ: Արդյոք դա բավարար է:՞ Կարծում եմ, ոչ: Մեր խնդիրը լրիվ այլ էր՝ գործարար միջավայրի փոփոխություն, բիզնեսի խրախուսում: Մենք չենք հասել այդ նպատակին: Կարծում եմ՝ սա շատ վատ մեսիջ է բիզնես դաշտին հատկապես նոր կառավարության ծրագիրը բերելուց առաջ: Մենք խաղում եք մանր, միջին բիզնեսի, բազմաթիվ այլ գործարարների  շահերի, իրավունքների, գուցե ճակատագրի հետ: Զգույշ պետք է քվեարկել»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ  Ընտրական օրենսգրքից հետո սա ամենաքննարկված, բազմակողմանի ուսումնասիրված փաստաթուղթն է և, որ  քննարկումների արդյունքում բարելավումները  հիմնականում արդյունք են պատգամավորների կողմից բերված առաջարկությունների:

«Փաստաթուղթը բարելավված է ի օգուտ ձեռներեցության, ակնհայտ է: Կարծում եմ գործ ունենք քաղաքական կոմպրոմիսի հետ»,- ընդգծեց նա:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան  Այվազյանն ասաց, որ Հարկային օրենսգիրքը միայն վերջին ժամանակահատվածում՝ մոտ երկու ամսվա ընթացքում, քննարկվել է 25 անգամ, պատգամավորների կողմից արված 300 առաջարկությունից գերակշիռ մեծամասնությունն ընդունված է:

«Փոքր և միջին բիզնեսի մասով առաջարկությունների 99,9 տոկսն ընդունվել է: Առաջին ընթերցումից հետո հիմնարար փոխվել է, այլ որակի փաստաթուղթ է»,- նշեց նա: 

79 կողմ, 24  դեմ և 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքի» նախագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}