Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ փաթեթն արտացոլում է այն համաձայնությունը, որ ձեռք է բերվել ընդդիմադիր գործընկերների և քաղհասարակության հետ և ամրագրվել է որպես քաղաքական համաձայնագիր:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` խթանելով բազմակուսակցական համակարգի հետագա զարգացմանը:
Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կդյուրացվեն և կպարզեցվեն կուսակցությունների հիմնադրման և պետական գրանցման հետ կապված հարցերը, կապահովվեն իրավական երաշխիքները կուսակցությունների պետական գրանցման անհիմն մերժումները բացառելու համար, համալիր իրավական կարգավորում կստանա կասեցման ինստիտուտը, որով կապահովվի վերջինիս գործնական կիրառությունը, կհստակեցվեն կուսակցությունների գործունեության կասեցման և արգելման արդյունքում առաջացող բացասական հետևանքները,կստեղծվեն կուսակցությունների գործունեության անխոչընդոտ իրականացման համար հավասար և ոչ խտրական պայմաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում