Վարչապետի նոր հանձնարարականները նախարարներին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հանձանարարականներ ստացան էկոնոմիկայի, ֆինանսների, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նիստում նշեց, որ նրանք պետք է գույքագրեն սեփականաշնորհված ու տարիների ընթացքում չաշխատող գույքը, մշակեն ու ներկայացնեն չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմների ներդրման համակարգային առաջարկություն:
«Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել ու ակտիվացնել, որպեսզի այդ գույքն աշխատի»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նաև գնումների համակարգի վերաբերյալ հանձնարարական տրվեց. «Մենք գնումները կանոնակարգելու խնդիր ունենք, ելնելով դրանից հանձնարարվում է աշխատակազմի ղեկավար-նախարարին քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը, ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններ են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: Միաժամանակ պետք է առաջարկենք գնման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք, և կարծում եմ՝ այստեղ ծախսերի և նվազեցման, և նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան