Թուրքիայում արտակարգ դրությունը կերկարաձգվի
Թուրքիայում կերկարաձգվի արտակարգ դրությունը, որը երկրում երեք ամսով սահմանվել էր այս տարվա հուլիսի 20-ին՝ անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո: Արտակարգ դրության երկարաձգման մասին առաջարկը քննարկվել և ընդունվել է Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 28-ի նիստում, որը գլխավորում է Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն:
Ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է երկարացվելու արտակարգ դրությունը:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 32 հազար մարդ, ևս 70 հազար հոգու նկատմամբ հետաքննություն է սահմանվել: Ըստ նախարարի՝ գործընթացը դեռ շարունակվում է, և նոր ձերբակալությունները չեն բացառվում:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Թուրքիայում նախատեսվում է կառուցել 174 նոր բանտ, որպեսզի ազատազրկվածների թիվը ներկայիս 200 հազարից հասցվի 300 հազարի:
Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ պետական ծառայությունից ազատվել է 10 հազար մարդ, որոնցից՝ 7600 ոստիկան և 300 ժանդարմ, 2300 բուհերի աշխատակիցներ և ավելի քան 1000 զինծառայողներ, դատավորներ և դատախազության աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան