Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ևս 700կմ երկարությամբ պատ կկառուցի
Թուրքիան արագացնում է Սիրիայի սահմանին «անվտանգության պատ» կոչվող նախագծի ընթացքը: «Էրմենիահաբեր»-ի փոխանցմամբ, ծրագրի շրջանակներում Սիրիայի սահմանին արդեն կառուցված 200կմ երկարությամբ պատին կավելացվի ևս 700կմ: Նախատեսվում է ամբողջությամբ ծածկել Թուրքիայի` Սիրիայի հետ ունեցած 911կմ երկարությամբ սահմանը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքին հղումով աղբյուրը գրում է, որ պատը կառուցվելու է 2մ երկարությամբ և 3մ բարձրությամբ բետոնե սալիկներով, որոնցից յուրաքանչյուրը 7 տոննա է կշռում: Կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչության (TOKİ) կողմից կառուցվող պատը երկրի համար կարժենա մոտ 2մլրդ թուրքական լիրա (663 մլն դոլար):
Նշվում է, որ այս պատն իր երկարությամբ աշխարհում երրորդ ամենածավալուն շինությունն է լինելու չինական պարսպից ու ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցված պատից հետո: Նախատեսվում է պատի շինարարությունն ավարտել 5 ամսվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան