Գյումրիում մոնոպոլիաներ կան. ԲՀԿ-ական
Հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու ավագանու անդամի ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերը պետք է լինեն իրատեսական ու հաշվի առնելով տվյալ քաղաքական ուժի հնարավորությունները ներառեն այնպիսի կետեր, որոնք կյանքի կոչելու համար երկար ժամանակ պետք չի: Այդ մասին այսօր Գյումրու ընտրություններից առաջ «Մեդիա Կենտրոն»-ի կազմակերպած քննարկմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական շտաբի պետ Մարզպետունի Մարգարյանը:
«Օրինակ՝ աշխատատեղերի մասին ենք խոսում, առանձին դեպքերում շատերը քննադատում են, թե իրատեսական չէ աշխատատեղ ստեղծելը, բայց ես կարող եմ ասել որ hենց այսօր, այս պահին մեր քաղաքում բավականին մեծ թվով աշխատատեղեր կարելի է ստեղծել», -հավելեց ԲՀԿ-ական գործիչը:
Նրա խոսքով, Գյումրիում կան մոնոպոլիաներ, հատկապես շինարարության ոլորտում, ինչի արդյունքում շինարարական շատ կազմակերպություններ կանգնած են լուծարման եզրին:
«Շինաշխատանքների հնարավորություն տրվում է միայն ու միայն մեկ շինարարական կազմակերպության: Սա աբսուրդ է: Մենք մեր ձեռքով քանդում ենք այն կառույցները, որոնք ստեղծվել են տարիների ընթացքում և ունեն տեխնիկական բազա», -հավելեց Մարգարյանը:
Այս ամենի մեջ ԲՀԿ-ականը տեսնում է նաև ժամանակին իշխանության մաս կազմած «Բարգավաճ Հայաստան»-ի մեղքը:
«Ես ոչ միայն ԲՀԿ-ի մեղքն եմ տեսնում, այլ նաև յուրաքանչյուրիս: Շատերս ապրում ենք էյֆորիայով: Մենք շատ դեպքերում չենք հասկանում՝ ինչ ենք թույլ տալիս: Այսօր մեզ քաղաքում պետք է թարմություն և մեզ պետք է, որ քաղաքապետարանից հեռանա իրեն չարդարացրած քաղաքապետը, չի կարելի», -հավելեց ԲՀԿ-ականը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին