Թուրան. «Էնրիկեն ասաց, որ մենք պետք է ավելի շատ գրոհենք»
«Բարսելոնի» կիսապաշտպան Արդա Թուրանը շեշտել է, որ խաղադաշտում աշխատում է՝ ելնելով թիմի շահերից։ Թուրք ֆուտբոլիստն այդ մասին ասել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արտագնա հանդիպումից հետո։ Լուիս Էնրիկեի սաները հաղթել են 2։1 հաշվով, իսկ ինքը՝ Թուրանը, մեկ գոլի հեղինակ է դարձել։
«Մեզ համար հեշտ չէր, սակայն երկրորդ խաղակեսում լավ խաղացինք։ Մրցակիցը գերազանց էր գործում, սակայն մեր գոլերի շնորհիվ խաղը երկրորդ կեսում փոխվեց։ Ինքս աշխատում եմ հանուն թիմի և կշարունակեմ գործել նույն կերպ։ Լուիս Էնրիկեն ինձ ասաց, որ մենք պետք է գոլ խփենք, ավելի շատ գրոհենք ու մամլիչ գործողություններ կիրառենք»,- Թուրանի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա