Լուիս Էնրիկե. «Մեր խմբում թույլ թիմեր չկան»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 2։1 հաշվով տոնած հաղթանակից հետո գնահատել է մրցաշարային իրավիճակը խմբում։
«Գերազանց է, որ մեր խմբում պայքարը կընթանա մինչև վերջին տուրը։ Այստեղ թույլ թիմեր չկան։ Մենք մեր տնային նախապատրաստությունն ունենք։ Մեր նպատակն է հաղթել խմբում, բայց առայժմ այդ մասին չենք մտածում։
Գոհ եմ Թուրանի խաղից։ Այս մրցաշրջանում նա հաստատում է իր բարձր կարգը, շատ է օգնում թիմին։ Եվ հենց այդ պատճառով է, որ հրավիրել ենք նրան։
Առաջին խաղակեսում տնօրինում էինք խաղադաշտում և մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցինք։ Երկրորդ խաղակեսում գոլ խփելու հնարավորություններն ավելի քիչ էին, սակայն մենք արժանիորեն հաղթեցինք։
Մրցակիցը չգործեց իր սովորական ոճով։ Մենք փորձում էինք իրացնել մեր պահերը, իսկ նրանք կարողանում էին մեզ բռնել հակագրոհներով։ «Բորուսիան» այդ առումով շատ լավն է։
Խաղացողները բաց թողած գոլին լավ արձագանքեցին։ Ընդմիջումից հետո մեր ռազմավորությունը հնարավորություն տվեց հաղթել»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա