Հալեպում 600 վիրավորներին օգնելու համար տարհանելու անհրաժեշտություն կա
Հալեպում հարյուրավոր սիրիացի վիրավորներին օգնելու համար անհրաժեշտ է նրանց տարհանել քաղաքի արևելքում պաշարված տարածքներից: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հայտարարել Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնացի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին:
«Հաստատվել է, որ 600 վիրավորին հնարավոր չէ տրամադրել անհրաժեշտ օգնություն»,-ասել է նա:
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում բժշկական նպատակներով վիրավորվածներին տարհանելն առավել առաջնային է դառնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան