Հալեպն ամբողջությամբ հետ գրավելը շաբաթների հարց է. Սիրիացի գեներալ
Պաշտոնանկ եղած սիրիացի գեներալ-մայոր Յահյա Սուլեյմանը կարծիք է հայտնել, որ իսլամիստներին չի հաջողվի իրենց ձեռքում երկար պահել Հալեպը:
«Հալեպը կարող է մի քանի շաբաթների ընթացքում ազատագրվել ահաբկիչ գրոհայինների ձեռքից», -«Известия»-ի հետ զրույցում հայտարարել է գեներալ-մայորը:
Նրա խոսքով, վերջին ժամանակներում սիրիական բանակը լուրջ հաջողությունների է հասել Հալեպում ահաբեկիչների դեմ պայքարում, հետևաբար քաղաքի ամբողջական ազատագրումը դժվար թե ամիսներ տևի:
«Ամենայն հավանականությամբ դրա համար կպահանջվի մի քանի շաբաթ», -ասել է Սուլեյմանը:
Ռազմական փորձագետ, գեներալ մայոր Հասան Հասանը իր հերթին լրատվամիջոցին ասել է, որ Հալեպի արևելյան հատվածները ահաբեկիչներից ազատագրելը ինքնին բարդ գործ չէ:
«Խնդիրը ոչ թե ահաբեկիչներն են, որոնք շրջապատել են Հալեպի արևելյան հատվածները, այլ այն, որ մի շարք երկրներ շարունակում են գրոհայիններին զինված օգնություն տրամադրել, նաւյնիսկ՝ հրթիային տեխնիկաներ, նաև տանկեր», -ասել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան