Սպանվել է ազատ ոճի ըմբիշ, Ադրբեջանի հավաքականի նախկին անդամ Չամսուլվարաևը
Իսլամական Պետության ահաբեկչական ջոկատում գտնվելիս ևս 4 գրոհայինների հետ միասին անօդաչու թռչող սարքի կողմից սպանվել է Ադրբեջանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին անդամ Չամսուլվարա Չամսուլվարաևը: Այս մասին տեղեկացնում է 1news.az:
Չամսուլվարաևն աշխարհի արծաթե (2009) և բրոնզե (2007) մեդալակիր է, 2009 թ. հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2007, 2008 և 2010 թթ. մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Ադրբեջանի հավաքականի կազմում հանդես է եկել 74 կգ քաշային կարգում:
Հայտնի չէ, թե զգալի հաջողություններ գրանցած մարզիկը երբ և ինչ նպատակներով է միացել ահաբեկչական խմբին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա