Տարոն Մարգարյանը «Թումո»-ի ուսանողներին առաջարկել է ստեղծել խցանումների մասին իրազեկող հավելված
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կայքերի ստեղծման խմբակի ուսանողներին առաջարկել է աշխարհի խոշոր քաղաքների օրինակով Երևանում ևս ստեղծել ու կիրառել ավտոտրանսպորտային խցանումների մասին իրազեկող հավելված, ինչը մեծապես կհեշտացնի վարորդների աշխատանքն ու կխնայի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:
«Աշխարհի խոշոր քաղաքներում կիրառվում են ծրագրային հավելվածներ, որոնց միջոցով վարորդները տեղեկանում են խցանումների մասին: Կուզեմ, որ Երևանում ևս նման ծրագիր ունենանք ու, որ այդ ծրագիրը հենց «Թումո»-ի մեր ուսանողները ստեղծեն: Ու համոզված եղեք, որ մենք էլ մեր հերթին կաջակցենք, որպեսզի այն կայանա և դառնա լիարժեք կիրառելի ծրագիր», - ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կենտրոն այցելած քաղաքապետին «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի նախագահ Սեմ Սիմոնյանը ներկայացրել է, որ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իրականացնում է անվճար արտադպրոցական ծրագիր, որի շրջանակներում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Նշվել է նաև, որ այս պահին Թումոն իր բոլոր 4 կենտրոններում ունի մոտ 10000 ակտիվ ուսանող, որից 7000–ը՝ Երևանում:
Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ում ապահովել կենտրոնի լավագույն ուսանողների գործնական պրակտիկայի կազմակերպումը, ինչը գոհունակությամբ է ընդունվել թե՛ ուսանողների և թե՛ կենտրոնի տնօրինության կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Թումոն՝ աշխարհի ամենանորարար կենտրոն
- Մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող նորամուծության արդյունքում կնվազեն խցանումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան