Բանանի համար ՊՍՎ-ն ՈՒԵՖԱ-ին բողոք չի ներկայացնի
Հոլանդական ՊՍՎ-ի ներկայացուցիչները Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Ռոստովի» հետ կայացած դիմակայությունում խաղադաշտ նետված բանանի համար չեն պատրաստվում բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
«Մենք չենք ուզում, որպեսզի երկրպագուի անվայել պահվածքի պատճառով ակումբը տուգանվի: Վստահ ենք, որ «Ռոստովի» ներկայացուցիչներն ու ոստիկանությունն ամեն բան արել են՝ նման միջադեպերը կանխելու համար, բայց հնարավոր չէ անհատապես հսկել յուրաքանչյուր մարդու: Հաճելի չէ, իհարկե, բայց մենք չենք բողոքի:
Հուսով ենք, որ այդ երկրպագուին կգտնեն ու կպատժեն»,- ասել է ՊՍՎ-ի մամուլի քարտուղար Տիս Սլեգերսը՝ ավելացնելով, որ հոլանդական ակումբը միշտ էլ պայքարել է ու կպայքարի ռասիզմի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա