Վարչապետը մտադիր է փոխել ՍԱՊԾ պետին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և, հատկապես, ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։
Մեզ հասած տեղեկություններով՝ վերևից ստացված հրահանգներով են ՍԱՊԾ տեսուչները գրել այդ տեղեկանքները՝ նպաստելով կամ խանգարելով ոմանց բիզնես գործունեությանը, քանի որ արագ փչացող այս ապրանքը մեկ շաբաթ սահմանին պահելով՝ կարելի է ցանկացած բիզնես խորտակել, իսկ մյուսին՝ աճեցնել։
Մեզ հայտնի դարձավ, որ այս լուրերը Կարեն Կարապետյանին են հասել․ տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ են ահազանգել: Եվ նա մտադիր է փոխել ՍԱՊԾ պետին, անգամ քննարկվում է կառույցը գյուղնախարարության կազմից հանելու և առանձին միավոր դարձնելու հարցը: Որպես ՍԱՊԾ պետի թեկնածու, 2 անուն է շրջանառվում՝ մեկը նախկին պետ, ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ երիտթևի անդամ Աբրամ Բախչագուլյանն է, մյուսը ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան