Օբամեյանգը՝ Ռոնալդուին. «Դու երջանկացրիր որդուս»
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած հանդիպումից հետո «Արքայական ակումբի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն և Պյեռ-Էմենիկ Օբամեյանգը փոխանակվել են մարզաշապիկներով:
Օբամեյանգն այն նվիրել է իր որդուն և ինստագրամի էջում տեղադրելով երեխայի նկարը՝ մակագրել է. «Ռոնալդու, դու երջանկացրիր իմ որդուն»:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Այդ խաղում Ռոնալդուն և Օբամեյանգը դարձել են մեկական գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա