Ֆուտզալի Հայաստանի առաջնությունը՝ 3 նոր թիմերով
Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի 2016/2017 թթ. առաջնությունը: Այս անգամ առաջնությանը նախորդ 7-ի փոխարեն կմասնակցեն 8 թիմեր՝ գործող չեմպիոն «ՀՊՏՀ»-ն, արծաթե մեդալակիր «Չարբախը», բրոնզե մեդալակիր «Գյումրին», համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներ զբաղեցրած «ՎՊՀ»-ն, «Արթիկը», ինչպես նաև երեք նոր թիմեր՝ «Ալավերդին» «ԼԵՈ»-ն և «Արմենիա Թրավելը»: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«ԼԵՈ»-ն համալրել է ֆուտզալի Հայաստանի առաջնությունը, որպես «Ֆուտզալ Բիզնես լիգայի» Ա լիգայի հաղթող: «Արմենիա Թրավելը» ևս մասնակցել է «Ֆուտզալ Բիզնես լիգային»: Առաջնության առաջին փուլը բաղկացած կլինի 2 շրջանից, յուրաքանչյուրում 7-ական մրցափուլ և կավարտվի 2017 թ. մարտի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա