ՀՀ ԱԳՆ-ը խորապես մտահոգված է վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ
ՀՀ ԱԳՆ հայտաարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
«Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»,-ասված է հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն նաև հաղորդում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները
- Հալեպում հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել
- Սիրիայում հրադադարի ապագան մշուշոտ է. Արաբագետ
- «Ժառանգությունը» քաղաքական միջամտություն է պահանջում Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ
- ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայում մնացած հայերի մասին. Ով ցանկություն ունի, նա գալիս է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան