Մոուրինյո. «Հոկտեմբերի մեր խաղացանկը թունավորված նվեր է»
«Յուրահատուկը» չի չափազանցնում, երբ հայտարարում է, որ հոկտեմբերի խաղացանկը շատ բարդ է, քանի որ 13 օրվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» 5 ծանր խաղ է անցկացնելու։ Հոկտեմբերի 17-ին «մանկունիանցիներն» Անգլիայի առաջնության շրջանակներում կհանդիպեն «Լիվերպուլի» հետ, և այդ խաղով կբացվի դժոխային շրջանը։
Հոկտեմբերի 17-«Լիվերպուլ»-«ՄՅու». Անգլիայի առաջնություն
Հոկտեմբերի 20-«ՄՅու»-«Ֆեներբախչե». Եվրոպայի լիգա
Հոկտեմբերի 23-«Չելսի»-«ՄՅու». Անգլիայի առաջնություն
Հոկտեմբերի 26-«ՄՅու»-«Մանչեսթեր Սիթի». Անգլիայի լիգայի գավաթ
Հոկտեմբերի 29-«ՄՅու»-«Բարնլի». Անգլիայի առաջնություն
Մոուրինյոն հոկտեմբերյան խաղացանկից դժգոհել է «Զարյայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից հետո։
«Մենք կարող էինք խաղալ «Լիվերպուլի» հետ շաբաթ կամ կիրակի օրերին, սակայն այն պլանավորվել է երկուշաբթի, ուստի վստահ չեմ, որ լավագույն մարզավիճակում կլինենք։ Այդ խաղով մեզ թունավորված նվեր է մատուցվել, որովհետև «Լիվերպուլի» հետ խաղով բարդ իրավիճակ է ստեղծվում։ Մինչ այդ խաղալու ենք «Ստոկի» հետ, և այդ թիմը նույնպես թունավորված նվեր է։ Մրցաշարային աղյուսակը ստում է. «Ստոկն» իր խաղին համապատասխան տեղ չի զբաղեցնում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա