Հայտնաբերել են Վան Գոգի գողացված կտավները
Իտալայի ոստիկանությունը հայտնաբերել է հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի վրձնին պատկանող 2 կտավ, որոնք գողացվել էին 2002 թվականին Ամստերդամի Վան Գոգի թանգարանից: Լուրը գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Mirror-ին:
«Տեսարան դեպի Սխևենինգենի լողափը» և «Նյուենենի բողոքական եկեղեցու ելքը» կտավներն առգրավվել են նեապոլիտական հանցավոր կլաններից մեկի դեմ խոշոր օպերացիոն գործողության ժամանակ:
Չնայած այն հանգամանքին, որ պատկերը չեն պահպանվել պատշաճ պայմաններում, փորձագետները հաստատել են դրանք պահպանել:
«Խոստովանում եմ՝ չէի սպասում, որ մի օր ես կարող եմ ասել այս խոսքերը. գեղանկարները գտնվել են»,-ասել է Ամստերդամոււմ Վան Գոգի թանգարանի տնօրեն Ալեքս Ռյուգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում