Վրաստանում Սաակաշվիլուն վերադառնալու դեպքում խոստացել են «հարմարավետ խուց»
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ով հայտարարում է խորհրդարանական ընտրություններից հետո վերադառնալու մասին, սպասվում է «հարմարավետ պատժախուց»: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Միխեիլ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013-ին՝ նոր նախագահի երդմնակալությունից հետո: Վրաստանի գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական գործեր է հարուցել: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սաակաշվիլին բազմաթիվ անգամ հայտարարել է, որ հավատում է այս տարվա հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակին: Նա հայտարարել էր, որ հաղթանակից հետո մտադիր է վերադառնալ հայրենիք:
«Մենք այնքան էլ հեռու չենո Եվրոպայից… Նա ստիպված չի լինի ապրել նկուղներում, մենք բանտերում ունենք հարմար խցեր: Նրան սպասվում է շատ լավ խուց: Մտածում եմ՝ այս ընտրություններից հետո նա փախչելու որևէ տեղ չունի»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան