Ապրիլյան դեպքերից հետո ռազմարդյունաբերության ոլորտում ունենք շատ լուրջ առաջընթաց.Դավիթ Փախչանյան
«Ապրիլյան պատերազմը մեզ որոշակի դասեր տվեց: Մենք տեսանք, որ հակառակորդը բարձր տեխնոլոգիական զինատեսակներ է օգտագործում: Այդ ժամանակվանից սկսած՝ շատ արդյունավետ համագործակցություն է գնում պաշտպանության նախարարության հետ, որն արդեն իր արդյունքները տվել է»,- 12-րդ ամենամյա «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսի բացումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նշենք, որ ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Կ. Վարդանյանի խոսքով՝ դեռ ապրիլի վերջին հայտարարել էին, որ աշխատում են հետևյալ ուղղություններով՝ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, անօդաչու թռչող սարքերի խոցում, հարձակվողական կառավարվող, էժան, Հայաստանում արտադրվող զենքերի արտադրություն, գաղտնագրված կապ, զինված ուժերի կառավարում:
«Հենց այդ թեմաներով մեր առաջին արդյունքները ցուցադրեցինք նախագահին: Ըստ էության, նախագահը գոհունակություն հայտնեց, պատրաստ է աջակցել ուղղությունը շարունակելուն»,- հավելեց Կ. Վարդանյանը:
Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարի տեղակալ, Ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ասաց, որ սերտ համագործակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների հետ, կոնկրետ խնդիրների վրա են աշխատում և ունեն բավականին լուրջ հաջողություններ:
«Նախագահի այցելության վերջում, երբ այցելեց ռազմական ուղղություն ունեցող տաղավար, որտեղ նեկայացված են մեր ստեղծած որոշակի նոր զինատեսակաների նախատիպերը, քննարկում ունեցանք ոլորտում աշխատող ընկերությունների հետ:
Կարծում եմ՝ ապրիլյան դեպքերից հետո մենք ունենք շատ լուրջ առաջընթաց: Դա գալիս է նրանից, որ մեր տեղեկատավական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները շատ լուրջ մտահոգված լինելով՝ շատ ժամանակ ու ներուժ են դնում այդ աշխատանքի մեջ: Աշխատանքն արվում է մեզ հետ համաձայնեցված և հստակ ուղղորդված: Կարծում եմ՝ այս համագործակցությունը կբերի նրան, որ կունենք լուրջ արդյունքներ»,- ասաց Դավիթ Փախչանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց «ԴիջիԹեք»-ը. «Հայաստանն աշխարհին շատ բան ունի ցույց տալու»
- «Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին