Օուեն. «Իբրահիմովիչը կանգնում է դարպասի կողքին ու սպասում»
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը խոսել է «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի մասին: Օուենը կարծում է, որ խաղադաշտում շվեդ ֆուտբոլիստը շատ քիչ է տեղաշարժվում: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Իբրահիմովիչը երկար ժամանակ է կանգնած մնում խաղադաշտում: Իր հասակի շնորհիվ կարողանում է այդ ամենը կոծկել: «Զարյայի» հետ խաղում նա պարզապես կանգնած էր, քիչ էր տեղաշարժվում: Իբրան կանգնում է դարպասաձողի մոտ ու սպասում: Մի քանի անգամ իր ուղղությամբ փոխանցումներ է եղել, բայց ինչպես կանգնած էր, այդպես էլ շարունակում է մնալ»,- ասել է Օուենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա