Վանաձորցիները դժգոհ են գործող քաղաքապետից. «Գելլափ Ինթերնեյշնլ»
«Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող թեկնածուների հարցում վանաձորցիները մեծ մասամբ հիմնվում են կուսակցությունների ցուցակները գլխավորող անձանց հեղինակության վրա»:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Զարկերակ» մամուլի ակումբում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ հայտարարեց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով «Ք. Վանաձորի ՏԻՄ/ավագանու ընտրություններ. քաղաքական կուսակցությունների վարկանիշները» խորագրով հետազոտության արդյուները:
Նշենք, որ ըստ ներկայացված ցուցանիշների՝ հարցվածների բավականին մեծ տոկոսը դժգոհ է եղել գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի գործունեությունից, սակայն հարցվածների ավելի քան 30 տոկոսը միաժամանակ պատրաստվում է իր ձայնը տալ ՀՀԿ-ին:
Պատասխանելով արտաքուստ հակասական այս տվյալների մասին հարցին՝ Նավասարդյանը նշեց, որ իր համոզմամբ այստեղ մեծ դերակատարություն ունի այն, որ ընտրություններում վանաձորցիները նախապատվությունը տալիս են նախ և առաջ ցուցակները գլխավորող անձանց՝ մասնավորապես ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանին:
Ինչպես նշեց Ա. Նավասարդյանը՝ Վանաձորում բավականին բարձր ցուցանիշ ունի նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին