Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ
Երեկ տեղի ունեցան Տալի հուշամրցաշարի երրորդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Յան Նեպոմնյաշչին առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ, Անիշ Գիրին ուժեղ գտնվեց Եվգենի Տոմաշևսկուց, իսկ Շահրիյար Մամեդյարովը հաղթեց Բորիս Գելֆանդին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։
Այսպիսով՝ երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Յան Նեպոմնյաշչին և Անիշ Գիրին, ովքեր վաստակել են 2,5-ական միավոր: Առաջատարներից կես միավորով հետ է մնում և երրորդ հորիզոնականում է ընթանում Վիշվանաթան Անանդը, իսկ Լևոն Արոնյանը վաստակել է 1,5 միավոր և կիսում է 4-7-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Յան Նեպոմնյաշչին: