Քանդակագործ Նունե Թումանյանի պատահական բացահայտումն ու «անձնական հետաքննությունը»
Մեկ տարի առաջ քանդակագործ Նունե Թումանյանը պատահական Ֆեյսբուքում տեսել է իր ստեղծած «Անդորր» քանդակին (2005 թ.) շատ նման մի քանդակ. մի աղջիկ քանդակին հենված նկարվել է ու լուսանկարը հրապարակել:
«Նմանությունը իմ քանդակի հետ ապշեցրեց։ Ու քանի որ խուսափում եմ նմանակումներից, որոշեցի պարզել լուսանկարի պատմությունը։ Ինձ սկզբում թվաց, որ լուսանկարի աղջիկը իրեն դուր եկած արձանի մոտ նկարվել է։ Բայց նկարի տակ արված մեկնաբանություններից պարզ դարձավ, որ քանդակագործը ինքն է (պարսիկ քանդակագործ Զահրա Ռասուլի, քանդակն արված է 2013-ին)»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Նունե Թումանյանը:
Նրա խոսքով՝ Պարսկաստանում բավական բացասական են վերաբերում նման երևույթներին։
«ՖԲ տիրույթում նույնիսկ կա մասնագետ, որը համընդհանուր պախարակման է ներկայացնում պլագիատ ստեղծագործությունները։ Երբ այս քանդակը դրվեց քննարկման, քանդակագործ, դասախոս Զահրա Ռասուլին խոստովանեց իր մեղքը և ասաց՝ իբր մտադիր էր հետագայում նշել, որ կոմպոզիցիայի իրական հեղինակը ես եմ»,- նշեց քանդակագործը։
Ըստ արվեստագետի, համացանց դրված աշխատանքների դեպքում գողության վտանգը մեծ է, բայց ստեղծագործությունը թաքուն պահելն էլ անիմաստ է. «Ստեղծագործելու պահը կախարդական ու շատ անձնական է, բայց պատրաստի գործը րոպե առաջ ուզում եմ լույս աշխարհ հանել, իմ ապրումներին մասնակից դարձնել նաև դիտողին»։
«Անդորր»-ը փոքր քանդակ է:
«Բայց կարող է մի օր որոշեմ մեծացնել: Այդ դեպքում իմը կդիտվեր որպես կրկնություն։ Հենց դա էլ ինձ դրդեց «անձնական հետաքննություն» տանելու»,-ասաց քանդակագործ Նունե Թումանյանը:
Լուսանկարները՝ Նունե Թումանյանի ֆեյսբուքյան էջից:
Panorama.am-ը նամակով դիմել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն՝ հարցին ուշադրություն դարձնելու խնդրանքով:
یک سال پیش پیکر تراش ارمنی نونه تومانیان در "فیسبوک" یک پیکره ای را مشاهده کرده بود، که شبیه به پیکره (2005 م.) خود بود.
وقتیکه نونه تومانیان مطالعه کرد، دید، که این مؤلف آن پیکره پیکر تراش ایرانی زهرا رسولی (2013م.) است. وقتیکه این پیکره نقد و بررسی شد، زهرا رسولی اطمینان داد، که حتمآ اشاره می کند، که در واقع این پیکره متعلق به نونه تومانیان می باشد.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան