USA Today-ը ամերիկացիներին կոչ է արել ձայն չտալ Թրամփին
USA Today ամերիկյան համազգային թերթն իր խմբագրական հոդվածում ամերիկացիներին կոչ է արել նախագահական ընտրություններում չքվեարկել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ թերթը 34 տարվա պատմության մեջ առաջին անգամ բացահայտ դեմ է արտահայտվել նախագահի թեկնածուին: Խմբագրության կարծիքով՝ Թրամփը բազմիցս ցույց է տվել, որ չունի նախագահին անհրաժեշտ խառնվածք, գիտելիք, տոկունություն ու ազնվություն:
Թերթը հանրապետականին մեղադրում է, որ նա «դավաճանել է» երկրի նախկին ղեկավարների դրած հիմքերը, որոնց թվում է ՆԱՏՕ-ին աջակցելը և «ռուսական ագրեսիային» ընդդիմանալը: Բացի դրանից նշվում է, որ Թրամփը հաճախ փոխում է դիրքորոշումը, որն անընդունելի է գերագույն հրամանատարի համար:
Թերթը քննադատել է նրան նաև այն բանի համար, որ «անհանդուրժողականության և այլատյացության» արշավ է կառուցում, հրահրում է բացասական վերաբերմունք մեքսիկացիներ, մուսուլմանների և միգրանտների հանդեպ, ինչպես նաև առաջարկել է ռուս հաքերներին հրապարակել իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնի նամակները:
Լրատվամիջոցը նաև ընդգծել է, որ Թրամփի օգտին չքվեարկելու կոչը չի նշանակում անվերապահ աջակցություն Քլինթոնին, ով ևս ունի իր «թերությունները», բայց ոչ այնքան լուրջ, որքան միլիարդերինը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան