WADA-ն Ալոյանի գործով լսումներ կկազմակերպի նոյեմբերին
Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Միշա Ալոյանի մարզիչ Էդուարդ Կրավցովը շեշտել է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը նոյեմբերին լսումներ կկազմակերպի իր սանի գործով։ Ավելի վաղ «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է փաստաթղթեր, ըստ որոնց՝ Ալոյանի՝ օգոստոսի 21-ին հանձնած դոպինգ-թեսթը դրական արդյունք է տվել։
«Նոյեմբերին կկայանա WADA-ի նիստը,- Կրավցովի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մեր բոլոր փաստարկները հաստատվում են, արգելված խթանիչի առկայությունը հավասար է զրոյի»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա