Իրանի փոխնախագահ. Դոնալդ Թրամփի ընտրությունը չի սպառնա միջուկային համաձայնությանը
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրությունը չի սպառնա միջուկային համաձայնությանը,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի փոխնախագահ, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ունեցած ելույթում, անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին և միջուկային համաձայնության կատարման վրա դրանց արդյունքների հնարավոր ազդեցությանը, մասնավորապես ասել է. «Այն անձը, որը կընտրվի Միացյալ Նահանգների նախագահ, պետք իրականությանը համահունչ գործի:Դուք կարող եք տարատեսակ հայտարարություններ անել, սակայն ի վերջո իրականությունը ձեզ սահմանափակում է: Որոշ գործեր գուցե հետաձգվեն, սակայն միջուկային համաձայնության կատարման հարցում լուրջ սպառնալիք չի լինի»:
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ-ին քննադատելով միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները ոչ լիարժեք կատարելու մեջ, մասնավորապես ասել է. «Եթե այնպես ստացվի, որ մանր գործարքները, ինչպիսին ինքնաթիռների գնումն է, նույնպես խոչընդոտվեն Միացյալ Նահանգների կողմից, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան լուրջ որոշումներ կկայացնի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին