Առողջապահության նախարարը սրտաբանների հետ նոր ծրագիր է ներկայացնելու
«Այսօր տոն է, Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրման 55-ամյակն է: Ես եկել եմ տոն շնորհավորելու ի պատշոտնե, իմ աշխատանքային շաբաթվա չորրորդ օրն է»,- սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 55-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի բացումից առաջ լրագողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ նշելով, որ դեռ պատրաստ է պատասխանելու սրտաբանության ոլորտում ունեցած նոր ծրագրերի մասին հարցերին:
«Սյսօր եկել եմ խորհրդակցելու կոլեգաների հետ, սրտաբանների հետ, մենք միասնական ուժերով մի ծրագիր կներակայացնենք մոտ օրերս»,-ասաց նորանշանակ նախարարը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք արդեն եղած ծրագրերի կողքին նոր ծրագիր կավելանա, ինչին ի պատասխան նա ասաց. «Ժամանակը գնում է, կյանքը զարգանում է, իհարկե ինչ-որ բան կավելանա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան