Քերի. ԼՂ հակամարտության կարգավորման համար այժմ պայմաններ չկան
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ներկա պահին պայմանները նպաստավոր չեն: ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ այս մասին Պետքարտուղարը հայտարարել է Washington Ideas համաժողովի շրջանակներում:
Քերիի խոսքով, այսօր աշխարհում որոշ սառեցված հակամարտություններ կան, որոնց շարքում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ կարգավորման համար նպաստավոր պայմաններ չկան, քանի որ «այդ երկրների առաջնորդները դրան պատրաստ չեն»:
ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում անդրադարձել է նաև աշխարհի այլ կետերում ընթացող հակամարտություններին և դրանց լուծման հնարավորություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան