Լոնդոնում բացվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը
Լոնդոնի Beetles+Huxley պատկերասրահում ընթանում է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ցուցահանդեսը: Այս մասին գրում է The Guardian թերթը:
Լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը:
Յուսուֆ Քարշը կանադահայ մեծանուն լուսանկարիչ էր, որի տաղանդն ու ինքնատիպ ոճը հնարավորություն տվեցին նրան դառնալու 20-րդ դարի ամենանշանավոր անհատներից և առաջնորդներից շատերի լավագույն դիմանկարների հեղինակը։
Յուսուֆ Քարշը (իսկական անունը՝ Հովսեփ Քարշյան) ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։ Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել էր։ 1922 թ. ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի, ով լուսանկարիչ էր, մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու համար։ Այստեղ ստանում կրթությունը և աշխատում Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։
4 տարի անց վերադառնում է Կանադա և ստեղծում իր ստուդիան Օտտավայի կենտրոնում։ Շուտով նրա աշխատանքները գրավում են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դառնում, երբ նկարում է Ուինսթոն Չերչիլին նրա Օտտավա այցի ժամանակ։ 100 ամենանկատելի մարդկանցից, ըստ International Who’s Who-ի (2000), Յուսուֆը լուսանկարել է 51-ին։
Ճանաչված է Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալբերտ Էյնշտեյնի, Մայր Թերեզայի, Ուոլթ Դիսնեյի, Օդրի Հեփբըրնի, Մուհամմեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի, Դուայթ Էյզենհաուերի և շատ ուրիշների դիմանկարներով։ Հրապարակել է իր գործերի մի քանի ալբոմ։
Մահացել է 2002 թվականին:
Բեռնարդ Շոու
Օդրի Հեփբըրն
Էռնեստ Հեմինգուե
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում