Գագիկ Ծառուկյանն այլևս միակը չէ
Հայաստանի Ազգային ժողովում ամենակողմ քվեարկած խմբակցությունը ՀՀԿ-ն է (90 տոկոս), ամենաշատ դեմ քվեարկածները «Ժառանգությունն» է, ամենաշատ ձեռնպահը՝ «Հայկական Վերածնունդ» դարձած «Օրինա երկիրը» և ամենաշատ բացակայածն ու չքվեարակածը՝ ԲՀԿ-ն: Այսպիսին են ԱԺ 9-րդ նստաշրջանի մոնիտորինգի արդյունքները:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը տեղեկացրեց, որ միաժամանակ պասիվ խմբակցությունն ունեցել է ակտիվ պատգամավոր և դա ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է:
Ինչ վերաբերում է պատգամավորների բացակայություններին, ապա ըստ Վասիլյանի՝ այս հարցում տեղաշարժ է գրանցվել. ամենաշատ բացակայող պատգամավորին միացել է երկրորդ ամենաշատ բացակայողը:
Ըստ մոնիտորինգի տվյալների, մշտական ամենաշատը բացակայող պատգամավորը համարվել է միայն Գագիկ Ծառուկյանը և 9-րդ նստաշրջանում նրան միացել է ՀՀԿ խմբակցությունից Աշոտ Աղաբաբյանը. նրանք միասին չեն մասնակցել 110 նիստի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան