Հայաստանի Ազգային ժողովն օտարված է օրենսդրական գործունեությունից. Մոնիտորինգ
Հայաստանի Ազգային ժողովում ամենակարևոր օրենսգրքերը՝ Ընտրական, Հարկային օրենսգրքերըմ, ՀՕՊ համաձայնագիրը և այլն, ընդունվել են արտահերթ նստաշրջանների ընթացքում: Այդ մասին այսօր լրգարողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ մոնիտորինգ ծրագրի շրջանակներում փորձագետները ամփոփում են յուրաքանչյուր նստաշրջանի աշխատանքը:
Ըստ ծրագրի, 8-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը 112 օրենք է ընդունել, դրանցից մեծ մասը՝ 74-ը, արտահերթ նստաշրջանի ընթացքում է ընդունվել:
Վասիլյանը ներկայացրեց, որ Ազգային ժողովի նախաձեռնողականությունը չի փոխվել և ավելին, նույնիսկ վատացել է:
«9-րդ նստաշրջանի ընթացքում ամենացածր ցուցանիշն է արձանագրվել. 95 տոկոսը կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններն են, իսկ 5 տոկոսը՝ ԱԺ պատգամավորների ներկայացրած օրինագծերն են եղել: Մենք սա համարում են խորհրդարանի օտարում օրենսդրական գործունեությունից», -ներկայացրեց Վասիլյանը:
Անդրադառնալով ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքին, ծրագրի ղեկավարը նկատեց, որ գործող 12 մշտական հանձնաժողովներից 5-ը որևէ լսում չի կազմակերպել՝ խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքի պարտադիր պահանջը:
Ավելին, եղել են հանձնաժողովներ, որոնք ընդհանրապես նիստեր չեն հրավիրել, ինչպիսին եղել է Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովը, ըստ Վասիլյանի, 9-րդ նստաշրջանի ընթացքում քննարկման որևէ թեմա չի ունեցել, հետևաբար նիստեր էլ չի հրավիրել:
Լռակյաց պատգամավորների թիվն անփոփոխ է. խորհրդարանի կեսից ավելին՝ 131 պատգամավորից 77-ը, օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր, ելույթներ չի ունենում, չի մասնակցում քննարկումներին: Այս պատգամավորները հիմնականում Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամներն են:
Հանրապետական խմբակցությունում 69 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33 պատգամավորից 24-ը լուռ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան