WhatsApp, Viber և Telegram հավելվածները կարգելվեն ռուս պաշտոնյաների համար
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարվել է մշակել պատժի համակարգ այն պետական ծառայողների համար, ովքեր կօգտագործեն չսերտիֆիկացված հավելվածներ ծառայողական գրագրության համար:
«Известия»-ն տեղեկացնում է, որ մասնավորապես, չինովնիկներին կարգելեն օգտվել WhatsApp, Viber և Telegram հավելվածներից: Իսկ արգելքը խախտողներին սպառնում է ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Այդ հարցի քննարկումը կայացել է սեպտեմբերի 28-ին ՌԴ նախագահի աշխատակազմում ինտերնետ-ինքնուրույնություն «ճանապարհային քարտեզի» քննարկման ժամանակ:
OpenStat վիճակագրական ծառայության հիմնադիր Լեոնիդ Ֆիլատովը ասել է, որ պետական չինովնիկի մասնակցությամբ ցանկացած գրագրություն կարող է պետական գաղտնիք պարունակել, հետևաբար պետք է պահպանվի կոդավորման միջոցով:
«Կոդավորման միջոցների սերտիֆիկացումը անհրաժեշտ է, որ վստահություն ունենա մարդը և համոզված լինի, որ իր գրածը հասանելի չէ ուրիշներին», -ասել է Ֆիլատովը: