Եվրոպա ժամանող փախստականների թիվը 2016-ին կրճատվել է գրեթե 60 տոկոսով
Ժնևում Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնական (ՄՄԿ) ներկայացուցիչ Ջոել Միլմանը հայտնել է անցած տարվա համեմատ Միջերկրական ծովով Եվրոպա ներգաղթյալների հոսքի էապես կրճատման մասին: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
2016 թվականի առաջին 9 ամիսներին Եվրոպա ժամանած ներգաղթյալների ու փախստականների թիվը մոտ 60 տոկոսով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընթացիկ տարում ծովով Եվրոպայի ափեր է ուղևորվել ավելի քան 200 հազար ներգաղթյալ, մինչդեռ 2015-ին՝ մոտ 520 հազար:
Միլմանը հայտնել է, որ 2016 թվականին մեկ օրում միջինը ժամանել են 100-ից քիչ ներգաղթյալներ, իսկ 2015 թվականին՝ ավելի քան 110:
Այս տարի Միջերկրականում զոհվածների ու անհետ կորածների թիվը կազմել է 3502 մարդ։ Անցած տարի այդ ցուցանիշն ավելի քիչ էր՝ 2926:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան