Էնրիկեն ուզում է, որպեսզի Մեսսին ու Յումտիտին խաղան «Մանչեսթեր Սիթիի» դեմ
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր ունի, որ հարձակվող Լիոնել Մեսսին ու պաշտպան Սամուել Յումտիտին կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղին։ Կատալոնյան ակումբում հասկանում են այդ խաղում հաղթանակի կարևորությունը՝ «C» խմբում հաղթելու խնդրի լուծման տեսանկյունից։
Մեսսին վնասվածք է ստացել մադրիդյան «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի առաջնության տնային խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով։ Բժիշկները եզրակացրել են, որ արգենտինացի ֆուտբոլիստն ազդրի մկանային խնդիր ունի։ Հոկտեմբերի 15-ին նա կարող է մոտ 30 րոպե անցկացնել խաղադաշտում՝ ընդդեմ «Դեպորտիվոյի»։
Ինչպես տեղեկացնում է championat.com-ը, Յումտիտին նույնպես ոտքի վնասվածք ունի։
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ «Բարսելոնը» կհանդիպի հոկտեմբերի 19-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա