Էրրանին այս տարի այլևս չի խաղա
Իտալացի թենիսիստուհի Սառա Էրրանին որոշել է ժամկետից շուտ ավարտել մրցաշրջանը։ Աշխարհի 35-րդ ռակետն այս տարի այլևս չի հայտնվի կորտում։ Իտալուհին նման որոշում է կայացրել ծանրաբեռնվածության ու, որպես հետևանք, առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Նշենք, որ այս տարի Էրրանին հաղթել է Դուբայի մրցաշարում։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 45 խաղ, որից 21-ում հաղթանակ է տոնել։ Նրա համար վերջինն Ուխանի մրցաշարն էր։ Այնտեղ իտալուհին զիջեց Բարբարա Ստրիցովային առաջին իսկ շրջանում։
Ավելացնենք, որ ընդունած որոշումը Էրրանիին ստիպել է իր անունը հանել Մոսկվայի, Լինցի ու Պեկինի մրցաշարերի մասնակիցների ցուցակից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա