Ձերբակալվել են երկու անձինք՝ ՊՊԾ գնդի զինված զավթման փաստով հարուցված քրեական գործով
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության վարչական շենքը և հարակից տարածքը 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, զավթած կազմակերպված խմբի անդամների հետ նշված տարածք մուտք գործելով և մինչև ժամը 12:00-ն այնտեղ գտնվելով, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և կրել են հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակներ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար քաղաքացիներ Տ. Գ.-ն և Ս. Դ.-ն ձերբակալվել են: Այնուհետև նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, և նրանք արգելանքից ազատ են արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին