Հալեպում հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել
«Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ ուժգին հրթիռակոծումներ են տեղի ունեցել այսօր Հալեպում, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
«Այսօր առաւօտեան վաղ ժամերէն զինեալ ահաբեկչական խմբաւորումներ կը հրթիռակոծեն Հալէպի Նոր Գիւղ եւ Վիլլաներ հայաշատ թաղամասերը։
Նոր Գիւղի մէջ գտնուող Ազգ. Պատսպարանի սաները առժամաբար փոխադրուեցան համեմատաբար աւելի ապահով վայրեր։
Վայրկեաններ առաջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին Վիլլաներ թաղամասը։ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մօտակայքը գտնուող բնակարանի մը վրայ ինկած հրթիռի մը հետեւանքով արձանագրուեցան հայ զոհեր եւ վիրաւորներ։ Շտապ օգնութեան ծառայողներ շրջափակեցին շրջանը։
Հալէպի շտապ օգնութեան մարմնի անդամները վիրաւորները փոխադրեցին հիւանդանոց։
Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանի տնօրէնութիւնը ապահովական նկատառումներով աշակերտութիւնը անմիջապէս տեղափոխեց ներքնայարկ», -տեղեկացնում է «Գանձասար»-ը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում 600 վիրավորներին օգնելու համար տարհանելու անհրաժեշտություն կա
- Հալեպն ամբողջությամբ հետ գրավելը շաբաթների հարց է. Սիրիացի գեներալ
- Հալեպում հայ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան