Նոր կառավարությունը ազդանշան է տնտեսությունում փոփոխությունների. Միխայիլ Զադորնով
Հայաստանի տնտեսական քաղաքականությունում փոփոխությունների անհրաժեշտություն կա, և նոր կառավարության ձևավորումն արդեն ազդանշան է, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՎՏԲ24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը:
Նրա խոսքերով՝ այդ փոփոխություններն ակնհայտ են նաև մանդատից, որ հանրաապետության նախագահը տվեց վարչապետին։
Մ.Զադորնովը դրական է համարեց նաև այն, որ նոր կառավարությունը ձևավորվում է բիզնեսի ոլորտի մարդկանցից։ «Մենք ինքներս զբաղվում ենք բիզնեսով, և ոչ միայն բանկային կամ մյուս բիզնեսները, նաև մարդիկ կարող են հույս ունենալ, որ բիզնեսից եկած մարդիկ կբերեն ավելի ճկուն մոտեցումներ, որոնք համապատասխանում են ներդրողների շահերի հետ»,- ընդգծեց ՎՏԲ 24 բանկի նախագահը:
Նա նշեց, որ իրենք հաճախ քննադատում են Ռուսաստանին ներդրումների համար ոչ բարենպաստ միջավայրի համար, բայց ՀՀ նոր կառավարության առաջին քայլերից տեսնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանի խնդիրը բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելն է, և դա սկսվում է նաև կաբինետի ձևավորումից:
«Նոր նախարարներից շատերը մեզ հայտնի են ՎՏԲ բանկի հետ համագործակցությունից և նրանց նշանակումը գնահատում ենք շատ դրական»,- նշեց Միխայիլ Զադորնովը:
Նա նաև հայտնեց, որ իրենք պետք է հանդիպեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին