Ապրիլյան պատերազմից հետո կոլեկտիվ մտքի առումով մի քիչ սթափվել ենք. Արմեն Մանուկյան
Չինական DJI ընկերությունը զբաղվում է սիրողական դասի անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և վաճառքով: Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ «ԱրմԿոպտերս» ընկերությունը, փորձում է հիմքի վրա փոփոխություններ կատարել ու ստանալ ավելի բարձր որակի, պրոֆեսիոնալ թռչող սարքեր,- լրագրողների հետ զրույցում ասաց «ԱրմԿոպտերս» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սաֆարյանը:
«ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում ընկերությանը ներկայացրել է իր արտադրանքը:
Նա նշեց, որ սիրողական դասի անօդաչու սարքերը Հայաստանում հիմնականում տարածված են հարսանիքներ նկարահանելու համար, իսկ իրենք ձևափոխությաններ են անում, ավելացնում ջերմատեսիլ տեսախցիկներ՝ գիշերը թռիչքներ կատարելու համար:
«Այս սարքի ռազմական նշանակությունն այն է, որ կարող է գիշերով թռիչքներ կատարել, ֆիքսել հակառակորդի շարժը, որի արդյունքում զինվորը կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել»,- ասաց Ա. Սաֆարյանը՝ հավելելով, որ կարող է զինվորների լուրջ օգնական լինել:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է իրենց արտադրանքով, թեստավորում է անցկացնում՝ հասկանալու համար, թե ռազմական գործունեության մեջ ինչքանով կարող են օգտագործել այս սարքավորումները:
«Ապրիլյան պատերազից հետո ռազմարդյունաբերության ոլորտում տեղեկատավական տեխնոլոգիաների կիրառության տեմպը շատ ավելի բարձրացավ, այս տեմպով շարունակելու դեպքում հինգ տարի հետո կունենանք շատ բարձր որակի սարքավորումներ ոչ միայն մեր, այլ տարբեր կազմակերպությունների արտադրության: Հայաստանում ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր համագործակցելով միասին՝ փորձում են արդունավետ աշխատանք կատարել»,- ասաց Ա. Սաֆարյանը:
«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը նաև «օգուտ է տվել հայ ժողովրդին»՝ պետք է սթափվել ու մի քիչ աշխատել:
«Նաև հասկացանք, որ պատերազմի ժամանակ ավելի կարևոր է ռեակցիան և խելքը: Այս դարաշրջանում տեխնոլոգիական պատերազմներ են ընթանում»,- նշեց նա:
Ա. Մանուկյանը նույնպես համոզված է, որ հայ ժողովուրդը մեծ պոտենցիալ ունի ՏՏ ոլորտում, բայց կան ներքին խնդիրներ. «Ներքին հարմոնիայի հարցն է: Եթե կարողանանք ներսում խնդիրները լուծել, դրսում կարող ենք շատ խնդիրներ լուծել, քանի որ անվերջ քանակի ունակություններ ունենք: Մենք կոլեկտիվ միտք դժվար ենք ձևավորում: Մեր մեջ «ես»-երը, էգոները շատ են: Ապրիլյան պատերազմից հետո կոլեկտիվ մտքի առումով մի քիչ սթափվել ենք»:
Նշենք, որ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերությունը մասնագիտացված է ընկերությունների միասնական կառավարման համակարգերի մշակման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես
- Ապրիլյան դեպքերից հետո ռազմարդյունաբերության ոլորտում ունենք շատ լուրջ առաջընթաց.Դավիթ Փախչանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին